Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Հայկաշխարհ» կայքի միջոցով հնարավոր կլինի պահպանել արևմտահայերենը

«Հայկաշխարհ» կայքի միջոցով հնարավոր կլինի պահպանել արևմտահայերենը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքում ուսուցողական տեսանյութեր, մանկական երգեր,  էլեկտրոնային խաղեր են ընդգրկված: Փետրվարի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Հայկաշխարհ» արևմտահայերեն մանկապատանեկան կայքի (Armlands.com) շնորհանդեսը: Կայքը ստեղծվել է նախարարության աջակցությամբ:

«Սիրով ենք աջակցել կայքի ստեղծմանը: Այն հնարավորություն կտա պահել և պահպանել արևմտահայերենը, ինչը հոգածության կարիք ունի: Կայքը նախատեսված է 8-ից 16 տարեկան երեխաների համար: Այն հագեցած է խաղերով, հեքիաթներով, Հայաստանում և ողջ աշխարհում կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվությամբ, ուսուցողական նյութերով: Հուսամ` կայքը դեռ շատ կնդլայնվի, և այցելուների թիվը կմեծանա»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նախարարի խոսքով` արևմտահայերենը հիմնականում օգտագործվել է Հայաստանից դուրս, սակայն վերջին տարիներին նաև  տարածվում է Հայաստանում սիրիահայերի միջոցով: «ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն դասում է վտանգված լեզուների շարքում, ուստի պետք է քայլեր ձեռնարկել արևմտահայերենը պահելու համար»,-շեշտեց Հակոբյանը:

«Հայկաշխարհ» կայքը ստեղծելու գաղափարը պատկանում է իննամյա Արեգիին: «Ես հաճախ էի մորս հարցնում, թե ինչու չկա մի կայք, որի միջոցով երեխաները հնարավորություն կունենան իրենց հետաքրքրող նյութերն ընթերցել, խաղեր խաղալ, շփվել միմյանց հետ»,-պատմեց Արեգին:

Կայքի ստեղծող Նաիրի Մուրադյանն ընդգծեց, որ ինչպես այսօր, այնպես էր տարիներ առաջ, երբ ստեղծվեց առաջին արևմտահայերեն կայքը, սփյուռքի նախարարությունն իրենց կողքին էր:

  «Կայքը և’ արևմտահայերեն է, և’ արևելահայերեն: Կայքը բաժանված է երկու մասի: Առաջին բաժինը չորսից ութը տարեկան երեխաների համար է, որտեղ  ընդգրկել ենք ուսուցողական տեսանյութեր, մանկական երգեր,  էլեկտրոնային խաղեր,  իսկ երկրորդը մանկապատանեկան բաժինն է, որից կարող են օգտնվել տասնվեց տարեկան երեխաները: Այն  ունի շտեմարան, նորություններ, ժամանաց, մենք և այլ բաժիններ»,-ներկայացրեց Մուրադյանը:

Կայքը յոթը ամսվա ընթացքում հարստացվելու է նոր բաժիններով, և այն հասանելի կդառնա սեպտեմբերի քսանմեկին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]