Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանում պետական մանկատներում երեխաների ընդհանուր թվաքանակը գնալով նվազում է

Հայաստանում պետական մանկատներում երեխաների ընդհանուր թվաքանակը գնալով 
նվազում է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանում 2016 թվականի ընթացքում պետական մանկատներում երեխաների ընդհանուր թվաքանակը կազմել է 635: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, 2015 թվականին նրանց թիվը եղել է 660, ինչը նշանակում է, որ 2016 թվականին երեխաների թիվը պակասել է 25-ով:

2014 թվականի ընթացքում պետական մանկատներում երեխաների ընդհանուր թվաքանակը եղել է 720, 2013-ին և 2012-ին՝ հավասարապես՝ 731:

Պետական մանկատներից և հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններից տեղափոխված երեխաների թվաքանակը 2016 թվականին կազմել է 42, 2015-ին` 39, 2014-ին` 38, 2013-ին` 29, իսկ 2012-ին` 35: Նրանցից բոլորը տեղափոխվել են կենսաբանական ընտանիք:

2016-ին Հայաստանում որդեգրվել է 59 երեխա, 2015-ի համեմատ 6 երեխայով ավելի: 2014 թվականին որդեգրվել է 37, 2013-ին` 74, իսկ 2012-ին 77 երեխա:

Երեխաների խնամքի և պաշտպանության ցերեկային կենտրոններում ընդգրկված երեխաների թվաքանակը 2016-ին եղել է 544, իսկ 2015-ին` 545:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]