Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գտնվել է Ուոլթ Ուիթմենի անհայտ վեպը

Գտնվել է Ուոլթ Ուիթմենի անհայտ վեպը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի վիկտորիանական դարաշրջանի կիրակնօրյա թերթի արխիվներում հայտնաբերվել Է ամերիկացի բանաստեղծ եւ գրող Ուոլթ Ուիթմենի «Ջեկ Էնգլի կյանքն ու արկածները» վեպը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 21-ին հայտնել Է The Guardian-ը:  
Չնայած այն բանին, որ տեքստը Sunday Dispatch թերթում հրապարակվել Է անանուն, սյուժեն մանրամասնորեն կրկնում Է այն ժողովածուն, որը գտնվել Է Ուիթմենի գրառումների գրքույկում: 150 տարի շարունակ կարծում Էին, որ հեղինակը հրաժարվել Է մտահղացումից, իսկ սեւագրերը չեն պահպանվել: 
Գիրքը զետեղել են Walt Whitman Quarterly Review հանդեսի կայքում՝ ազատ օգտվելու հնարավորությամբ: 
Ուիթմենի ստեղծագործությանը նվիրված հրատարակության խմբագիրը՝ Էդ Ֆոլսոմը, կարծում Է, որ վեպն ամբողջովին կփոխի հեղինակի մասին ստեղծված պատկերացումը:
«Այժմ մենք տեսնում ենք, որ նրա գեղարվեստական գրքերում պոեզիան ներհյուսվել Է ամենաաներեւակայելի ձեւով»,-ասել Է նա:   
Ուոլթ Ուիթմենը (1819-1892 թթ.) ամերիկացի բանաստեղծ Է եւ գրող, «Խոտի տերեւները», «Թմբուկների մարտը» եւ «Ժողովրդավարական հեռուները» ժողովածուների հեղինակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]