Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մոսկվայի բանկում պատանդներ վերցրած հայ գործարարի մայրը հայտնվել Է հոգեբուժարանում

Մոսկվայի բանկում պատանդներ վերցրած հայ գործարարի մայրը հայտնվել Է հոգեբուժարանում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանի մայրը տեղավորվել Է Հայաստանի հոգեբուժարաններից մեկում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին, մեղադրյալը հայտարարել Է Մոսկվայի Պրեսնյայի դատարանում:  
Նա պարզաբանել Է, որ կինը տառապում Է Ալցհեյմերի հիվանդությամբ: 
«Քանի որ ես ձերբակալված եմ, եւ Մոսկվայում նրան խնամող չկա, նրան ուղարկել են Հայաստան եւ տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում»,-ասել Է Պետրոսյանը: Նա դատարանին խնդրել Է իրեն տեղափոխել տնային կալանքի, որպեսզի ինքը կարողանա խնամել մորը: 
Պետրոսյանը մեղադրվում Է ահաբեկչության եւ պատանդառման մեջ, դատարանի որոշմամբ նա պահվում Է կալանքի տակ, կալանքի ժամկետը սահմանված Է մինչեւ ապրիլի 24-ը: Հետաքննությունը ստացիոնար հոգեբանա-հոգեբուժական փորձաքննություն Է նշանակել բիզնեսմենին: Առաջինը, որն անցկացվել Է ամբուլատոր, եզրակացրել, Է որ Պետրոսյանը մեղսունակ Է: 
2016 թվականի օգոստոսին Պետրոսյանը Մոսկվայի կենտրոնում չորս պատանդ Է վերցրել «Սիթիբանկի» մասնաճյուղում, որն սպառնացել Է պայթեցնել: Այնուհետեւ նա բաց Է թողել պատանդներին եւ հանձնվել իրավապահներին: Այն առարկան, որը նա որպես ռումբ Էր ներկայացնում, մուլյաժ Է եղել: Ինչպես հարցաքննության ժամանակ հայտարարել Է Պետրոսյանը, այդ կերպ ինքը ցանկացել Է ուշադրություն հրավիրել սնանկացումների խնդրի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]