Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Գիտնականները պարզել են, որ խրոնիկական ալկոհոլիզմն արագացնում Է զարկերակների ծերացումը

Գիտնականները պարզել են, որ խրոնիկական ալկոհոլիզմն արագացնում Է զարկերակների ծերացումը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալկոհոլի չարաշահման ծանր ձեւերը ոչ միայն քայքայում են լյարդը, այլեւ արագացնում են զարկերակների ծերացումը, ինչը մեծացնում Է անեւրիզմների, սրտի նոպաների եւ սրտի ու անոթների այլ հիվադնությունների զարգացման հնարավորությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմնպրես»-ը, գիտնականները հայտարարել են JAHA հանդեսում հրապարակված հոդվածում: 
«Մենք վաղուց Էինք կասկածում, որ ոչ մեծ չափաբաժիններով ալկոհոլի ընդունումն արյան մեջ մեծացնում Է «լավ» խոլեստերինի պարունակությունը եւ նվազեցնում դրա թիթեղիկների կպչունությունը:  
Ոգելից խմիչքների երկարատեւ ընդունումն, ընդհակառակը, հանգեցնում Է բացասական հետեւանքների. այն հանգեցնում Է անոթների պատերին կոլագենի կուտակման, ինչի հետեւանքով զարկերակները ժամանակի ընթացքում կորցնում են առաձգականությունը»,- հայտարարել Է Դառա Օ’Նիլը Լոնդոնի Համալսարանական քոլեջից (Մեծ Բրիտանիա):     
Վերջին տարիներին կենսաբաններն ու բժիշկները գտնում են այն բանի  ավելի ու ավելի շատ վկայություններ, որ ալկոհոլի երկարատեւ ընդունումը ոչ միայն հանգեցնում Է լյարդի ցիռոզի եւ ուղեղի աշխատանքի խանգարումների, այլեւ այլ շատ ծանր հետեւանքների:    
Օ’Նիլը եւ նրա գործընկերները գտել են մարդու օրգանիզմի վրա ալկոհոլի բացասական ներգործության եւս մեկ օրինակ՝ 25 տարվա ընթացքում հետեւելով միջին  եւ տարեց տարիքի մոտավորապես չորս հազար մարդու կյանքին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]