Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Դեղերի մասին նոր օրենքով խստացվել է չգրանցված դեղերի ներմուծումը Հայաստան

Դեղերի մասին նոր օրենքով խստացվել է չգրանցված դեղերի ներմուծումը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեղերի մասին նոր օրենքով խստացվել է ՀՀ չգրանցված դեղերի ներմուծումը: Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Պուրտոյանը նշեց, որ տուգանքները մի քանի անգամ ավելացել են:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հակոբ Թոփչյանի խոսքով էլ ` ՀՀ դեղերի մասին հին օրենքն արդեն իրեն սպառել էր եւ չէր համապատասխանում այսօրվա պահանջներին: «Դեղերի մասին նոր օրենքը ոչ մի գնային թանկացում չի առաջացնի: Այն կկարգավորի եւ կվերահսկի դեղերի շրջանառությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավելեց բանախոսը:

Անդրադառնալով դեղատոմսերով դեղերի դուրսգրմանը՝ Թոփչյանը նշեց, որ ՀՀ-ում գրանցված 4500 դեղից 40 տոկոսը դեղատոմսով դուրս գրվող դեղեր են:

«Արդեն իսկ մշակված է դեղատոմսի կարգը, ձեւը եւ Կառավարության համապատասխան որոշումից հետո կսկի գործել»,-ասաց նա:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության նոր իրողություններին համապատասխան և համապարփակ կարգավորում ապահովող իրավական ակտ ընդունելու անհրաժեշտությամբ և բխում է ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 42  արձանագրային որոշման հավելվածի հիմնախնդրի 2-ի կետ 3-ի պահանջներից: 

Նոր օրենքը շրջանառության մեջ է դրվել 2016 թվականի դեկտեմբերի 15-ից:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]