Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի 5-րդ դասարանցիները նշեցին Մայրենի լեզվի միջազգային օրը

Վլադիմիր Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցի 5-րդ դասարանցիները նշեցին Մայրենի 
լեզվի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգ, երաժշտություն, բանաստեղծություններ, հայ մեծանուն գրողների ստեղծագործություններից մեջբերումներ. Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Վլ. Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում գեղեցիկ և պատկերավոր միջոցառում անցկացրեցին դպրոցի հինգերորդ դասարանի աշակերտները:

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

«Հանդես-միջոցառմանը մասնակցում են դասարանի 26 աշակերտ, որոնք  ակտիվ են, գործունյա և մեծ ոգևորությամբ են պատրաստվել Մայրենիի օրվա առթիվ կայանալիք այս միջոցառմանը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց 5-րդ դասարանի դասղեկ Անուշ Կնյազյանը:

Դասղեկի կարծիքով` Մայրենիի տոնը կարևոր իրադարձություն է, և այն պետք է նշել բոլոր դպրոցներում:

Միջոցառմանն աշակերտները գունեղ և լուսավոր հագուստներով պատմեցին հայոց լեզվի ստեղծման, զարգացման և տարածման մասին: Նրանք, հատվածներ մեջ բերելով հայ մեծերի ստեղծագործություններից, ընդգծեցին հայոց լեզվի դերն ու նշանակությունը:

Ներկա էին դպրոցի ուսուցիչները, աշակերտներ և միջոցառման մասնակիցների ծնողները, որոնք խանդավառությամբ էին հետևում իրենց երեխաների ելույթներին:

Վլ. Մայակովսկու անվան թիվ 7 դպրոցում կան ռուսերենով և հայերենով ուսուցման դասարաններ:

Դպրոցի տնօրեն Վիկտորիա Ռուխկյանի խոսքով` ինքը տասներկու տարի աշխատում է Վլ. Մայակովսկու անվան դպրոցում, և այդ տարիների ընթացքում իրենք  ջանադրաբար ուսումնասիրում են մայրենի լեզուն:

 «Ռուսերենով ուսուցման դասարաններում սովորում են վրացիներ, ուզբեկներ և այլ ազգերի ներկայացուցիչներ, սակայն նրանք փայլուն տիրապետում են նաև հայոց լեզվին: Դպրոցի աշակերտները մասնակցում են հայոց լեզվի և գրականության օլիմպիադաների, տարվա ընթացքում դպրոցում անցկացվում են գրականությանը վերաբերող ցերեկույթներ և այլ միջոցառումներ»,-ընդգծեց տնօրենը:

Քանի որ 20-րդ դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ տարբեր երկրներում մի շարք ոտնձգություններ են եղել, 1999 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]