Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Մոսուլում ոչնչացվել Է ԻՊ-ի անվտանգության ղեկավարը. «Աս-Սումարիա»

Մոսուլում ոչնչացվել Է ԻՊ-ի անվտանգության ղեկավարը. «Աս-Սումարիա»

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսուլի օդանավակայանին փետրվարի 21-ին հասցված ավիահարվածների արդյունքում ոչնչացվել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անվտանգության ղեկավարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Աբու Աբդալա անունով ջիհադականը իր երկու օգնականների հետ միասին փետրվարի 21-ի առավոտյան ոչնչացվել Է օդանավակայանի գլխավոր մուտքի շրջանում: Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ օդից ահաբեկիչների վրա գրոհել Է անօդաչուն: 
Միջազգային օդանավակայանը գտնվում Է Մոսուլի արեւմտյան մասում, որը դեռեւս վերահսկվում Է ծայրահեղականների կողմից: Փետրվարի 19-ին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել Է այնտեղից զինյալների վտարման ռազմարշավն սկսելու մասին այն բանից հետո, երբ հունվարի վերջին ազատագրվեց Արեւելյան Մոսուլը: 
Նախօրյակին ռազմական գործողության հրամանատար Աբդել Ամիր Յարալան հայտնել Է, որ ՆԳ նախարարության արագ արձագանքման ստորաբաժանումները հասել են տրանսպորտային հանգույցի մատույցներին եւ գրավել իշխող բարձունքներ: Տեղեկատվություն Է ստացվում այն մասին, որ զինյալները ծանր կորուստներ են կրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-0-/31/ 15.34
Մոսուլ, ավիահարվածներ, ԻՊ-ի անվտանգության ղեկավար, ոչնչացում, «Աս-Սումարիա» 

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]