Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Ստրանջայի մրցաշարում ռինգ դուրս կգան 5 մարզիկ

Ստրանջայի մրցաշարում ռինգ դուրս կգան 5 մարզիկ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի բռնցքամարտի միջազգային մրցաշարում ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Ռինգ դուրս կգան Հայաստանի 5 ներկայացուցիչ: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 փուլում մրցելու է Թայբեյը ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ: Ռինգ դուրս եկող մյուս 4 բռնցքամարտիկները պայքարը սկսելու են 1/8 փուլից:
75 կգ քաշային Արման Դարչինյանը մրցելու է անգլիացի մարզիկի հետ: Մյուս 3 բռնցքամարտիկներին` 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանին, 56 կգ քաշային Վահե Բադալյանին և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանին բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]