1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երևանի և Ստավրոպոլի միջև ավիահաղորդակցություն կհաստատվի

Երևանի և Ստավրոպոլի միջև ավիահաղորդակցություն կհաստատվի

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը 2017-ին մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավիահաղորդակցություն հաստատել Երևանի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը:

«Նախատեսվում են կանոնավոր չվերթներ դեպի Երևան և Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև ամառային ամիսներին՝ Սիմֆերոպոլ և հունական Սալոնիկ»,- «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ասել է Ապալկովը:

Նա պարզաբանել է, որ չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին:

ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]