Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Իրանն ու Հայաստանը համատեղ կօգտագործեն Մեղրի-Նորդուզ մաքսակետը

Իրանն ու Հայաստանը համատեղ կօգտագործեն Մեղրի-Նորդուզ մաքսակետը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի կառավարությունը հավանություն է տվել Մեղրի-Նորդուզ մաքսային դարպասների համատեղ օգտագործման մասին համաձայնագրին, որը ստորագրել էին երկրները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է EurAsia Daily-ին:

Մաքսային դարպասների համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ:

Փետրվարի 21-ին ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը մեկօրյա պաշտոնական այցով մեկնելու է Թեհրան: Սպասվում է, որ քննարկման գլխավոր թեմաները լինելու են ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրային գոտու ձևավորման վերաբերյալ համաձայնությունները, ինչպես նաև ռուս-իրանական տնտեսական հարաբերությունները:

Դեկտեմբերի 21-ին Իրանի նախագահն առանձնազրույց է ունեցել Հայաստանի նախագահի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Հասան Ռոուհանիի հանդիպումը ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: «Մենք Հայաստանի Հանրապետությունը համարում ենք մեզ բարեկամ երկիր և ցանկանում ենք ավելի ջերմացնել ու զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները: Մենք՝ երկու երկրներս, պատկանում ենք միևնույն մշակույթին և քաղաքակրթությանը: Միշտ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները եղել են ջերմ և բարեկամական»,- ասել է Հասան Ռոուհանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]