Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հայաստանի ներդրումային գրավչությունը ներկայացվում է Փարիզում, Լիոնում և Մարսելում

Հայաստանի ներդրումային գրավչությունը ներկայացվում է Փարիզում, Լիոնում և 
Մարսելում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զարգացման հիմնադրամի և գործընկեր Business France-ի ջանքերով փետրվարի 21-28-ը Ֆրանսիայում կազմակերպվել է Հայաստանի տնտեսության ներդրումային միջավայրի քարոզարշավ, որի ընթացքում կներկայացվի երկրի տնտեսության և այստեղ բիզնես սկսելու առավելությունները։ Մեկշաբաթյա միջոցառմանը նախատեսված են հանդիպումներ ֆրանսիական երեք խոշոր քաղաքներում՝ Փարիզում, Լիոնում և Մարսելում, իսկ փետրվարի 23-ին մայրաքաղաքում կմեկնարկի ներդրումային համաժողով՝ գործարար նախագծերը հնարավոր ներդրողներին ներկայացնելու նպատակով։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

Հայկական ընկերությունները գյուղատնտեսության և սննդի, ՏՏ և ճարտարագիտության, թեթև արդյունաբերության, գինեգործության, ոսկերչության, դեղագործության, տրանսպորտի, էներգետիկայի ոլորտների իրենց գործարար ծրագրերը կներկայացնեն 25 ֆրանսիական ընկերությունների հետ հանդիպումներում։

Հիմնադրամը հաշվի է առնում, որ չնայած մեր երկրում ֆրանսիական ներդրումների առկայությանը, մի շարք ոլորտներում դրանց ծավալն ավելացնելու մեծ ներուժ կա։ Ֆրանսիացի գործարարներին ներկայացվում է նաև մեր երկրի միջոցով ԵԱՏՄ և Իրանի շուկաներ մուտքի առավելությունը։    

 «Աշխարհագրական դիրքից բացի, համեմատաբար հեշտ է Հայաստանում ներդրում կատարել նաև բարենպաստ առևտրային ռեժիմների շնորհիվ ու մի շարք պատճառներով․ պետությունն աջակցում է ներդրում կատարող ընկերություններին, տարբեր կառույցների միջոցով յուրաքանչյուր գործարարի կողքին է ներդրումային ցանկացած փուլում։ Մենք ունենք ապահով երկիր, որակյալ աշխատուժ, եվրոպական ու ամերիկյան ընկերությունները սա դիտարկում են որպես իրական արժեք»,-նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը։

Հայաստանի ներդրումային հնարավորությունների իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ նախատեսված են ամբողջ տարվա ընթացքում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]