Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման հայտանիշեր

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամին 
հատկացվող ֆինանսական միջոցների ծախսման հայտանիշեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած Հայաստանի զարգացման հիմնադրամի (ՀԶՀ) հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է հիմնադրամի 2016 թ. գործունեությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀԶՀ գործադիր տնօրենի պաշտոնակատար Կարեն Մկրտիչեանը ներկայացրել է 2016 թ. գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: Զեկուցվել է արտահանման խթանման, զբոսաշրջության զարգացման և գործարար միջավայրի աջակցության ուղղությամբ իրականացված աշխատանքների ու միջոցառումների մասին: 

Վարչապետը հետաքրքրվել է Հայաստանի զարգացման հիմնադրամի 2016 թ. ծրագրերի արդյունավետության, ծախսեր-արդյունքներ հարաբերակցության, հիմնավորվածության և արձանագրված ցուցանիշերի մասին: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական բյուջեից հիմնադրամին հատկացվող միջոցները պետք է ծախսվեն տրամաբանական և նպատակային՝ ծախսերի արդյունավետության մոնիթորինգի իրականացմամբ, իսկ միջոցներն ուղղվեն այն բիզնեսին, որն ստեղծում է մուլտիպլիկատիվ էֆեկտ: «Ծախսերը պետք է լինեն հիմնավորված, պետք է լինի հստակ ձևակերպված փիլիսոփայություն ու նպատակ, թե ինչ արդյունք եք ուզում ստանալ», - ընդգծել է Կարեն Կարապետյանը: 

Խորհուրդն ի գիտություն է ընդունել ներկայացված հաշվետվությունը:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է հիմնադրամի ղեկավարությանը, հաշվի առնելով խորհրդի անդամների դիտողությունները, հստակ ձևակերպել և խորհրդին ներկայացնել հայտանիշեր բոլոր ֆինանսական միջոցների օգտագործման ու ծախսման առումով: Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի 2017 թ. ծրագրում պետք է ամրագրվեն կառավարության գերակա ուղղությունները, որոնք կարող են արդյունավետ լինել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]