Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» միջանկյալ եզրակացություն են հրապարակել Արցախի սահմանադրական հանրաքվեի առնչությամբ

«Հայաստանի եվրոպացի բարեկամները» միջանկյալ եզրակացություն են հրապարակել 
Արցախի սահմանադրական հանրաքվեի առնչությամբ

ԵՐԵՎԱՆ, 21ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» միջազգային կազմակերպությունը փետրվարի 21-ին, հրապարակել է միջանկյալ եզրակացություն Լեռնային Ղարաբաղում/ Արցախի հանրապետությունում կայացած նոր սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպությունից:

2017 թվականի փետրվարի 20-ին տեղի ունեցած հանրաքվեն նախատեսում է անցում ուժեղ նախագահական համակարգին, ինչպես նաև անվանափոխություն․ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն»-ից՝ վերանվանելով «Արցախի Հանրապետություն»։ 

«Մեր դիտարկումների արդյունքում՝ կարող ենք փաստել, որ հանրաքվեն լավ կազմակերպված էր և այն քաղաքացիների կողմից համարվում էր անհրաժեշտություն՝ Ադրբեջանի կողմից աճող ռազմական վտանգի պայմաններում՝ հատկապես 2016-ի ապրիլին տեղի ունեցած դեպքերից հետո։ Արդյունքները հստակորեն արտահայտում են մարդկանց ընտրությունը, այդուհանդերձ, որոշ զարգացումների հստակ անհրաժեշտություն կա, որը կնպաստի ընտրական գործընթացի հանդեպ տեղական և միջազգային վստահության աճին»,-ամփոփել է EuFoA գործող նախագահ Մայքլ Քեմբեքը։  

Ամբողջական եզրակացությունը կներկայացվի մի քանի շաբաթից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]