1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Նախազգուշացումների մեխանիզմն ավելի պաշտպանված կդարձնի լեզուն. Սերգո Երիցյան

Նախազգուշացումների մեխանիզմն ավելի պաշտպանված կդարձնի լեզուն. Սերգո 
Երիցյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրենի լեզվի օրը՝ փետրվարի 21-ը հնարավորություն է տալիս խոսելու նաև լեզվի դժվարությունների և հոգսերի մասին: -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 21-ին կայացած ասուլիսում այս տեսակետը հայտնեց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը:

«Հատկապես շատ են խախտումները հրապարակային գրվածքներում: Անցյալ տարի մենք մոտ 500 դիտարկում ենք կատարել, որից 270-ի պարագայում հայտնաբերել ենք խախտումներ:  Դիտարկումների արդյունքում մենք ժամանակ առ ժամանակ հորդորներ, նամակներ ենք գրում տնտեսավարողներին և զգուշացնում, որ կա օրենքի խախտում: Նրանց մոտ 50 տոկոսը դրական արձագանք է տվել, շտկումներ կատարել իրենց հրապարակային գրվածքներում: Մի որոշ հատվածը ժամանակ է խնդրել՝ նշելով, որ այն ծախսատար է: 20 տոկոսը նշել է, որ օրենսդրական փոփոխությունների կարիք կա, օրենքը պետք է ավելի հստակ դարձնել» -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետը:

Սերգո Երիցյանը ևս կիսում է այս տեսակետը և անհրաժեշտ է համարում փոփոխություններ կատարել «Լեզվի մասին» օրենքում և վարչական օրենսգրքում. «Մասնավորապես, հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը հստակեցումների կարիք ունի: Չկա օրենք, որը հեռուստատեսությունում լեզվական խախտումների դեպքում սահմանի, օրինակ, որոշակի նյութական պատասխանատվություն»: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սերգո Երիցյանը  փաստեց, որ նախկինում օրենքը, այնպես, ինչպես որ կար, կարողանում էր պաշտպանել լեզուն, բայց այսօր, ինչ-ինչ փոփոխությունների արդյունքում, լեզուն այդքան էլ պաշտպանված չէ: Վկայակոչելով միջազգային փորձը՝ Սերգո Երիցյանն առաջարկեց Հայաստանում ևս ներմուծել նախազգուշացումների մեխանիզմը: Խախտման պարագայում՝ տնտեսավարողին տրվում է նախազգուշացում և որոշակի ժամանակահատված՝ խախտումները շտկելու: Տնտեսավարող սուբյեկտի համար երբեմն շատ դժվար է 250 000 դրամ տուգանք վճարել: Նախազգուշացումները կլինեն ի շահ և՛ լեզվի, և՛ տնտեսավարող սուբյեկտի:

«Պետք է զուգակցել բոլոր հնարավորությունները՝ և՛ նախազգուշացումը, և՛ հրապարակային ելույթները: Ներկայումս ամենամեծ բացերից մեկն եմ համարում պետական լեզվաքաղաքականության ծրագրի բացակայությունը և հուսով եմ, որ 2017-ին այդ բացը կվերացվի»,- եզրափակեց Սերգո Երիցյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]