Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախում հանրաքվեն համապատասխանում էր միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին. Բասկերի ներկայացուցիչ

Արցախում հանրաքվեն համապատասխանում էր միջազգային ժողովրդավարական 
չափորոշիչներին. Բասկերի ներկայացուցիչ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության սահմանադրական հանրաքվեն անց է կացվել թափանցիկ և ազատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բասկերի երկրի խորհրդարանի նախկին անդամ Ռաֆա Լարեյնային:

«Չենք նկատել որևէ խախտում: Ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպված: Մենք հնարավորություն ունեինք քաղաքացիների հետ խոսելու և այն համոզմանն ենք, որ բոլորն էլ գիտակցում էին իրենց առաքելությունը հանրաքվեին: Այն լրիվությամբ համապատասխանում էր միջազգային ժողովրդավարական չափորոշիչներին: Պետք է մնացած երկրների համար, որտեղ ժողովրդավարության պակաս կա, վարակիչ լինի Արցախի օրինակը»,- ասաց Ռաֆա Լարեյնայինը:

Եվրոպական Ազատ դաշինքի բյուրոյի անդամ Լորենա Լոպես դա Լակալայինն էլ նշեց, որ հանրաքվեն անց է կացվել բավականին բարձր մակարդակով և առանց բողոքների: «Տարածաշրջանում կան խնդիրներ, որոնք աստիճանաբար լուծվում են, ինչը նկատելի է: Արցախի ժողովուրդը ձգտում է պահպանել ու զարգացնել իր լեզուն, մշակույթը, հայրենիքը: Նույնիսկ դժվար ժամանակներում կարողանում եք պահպանել հանգստություն: Մենք Արցախի ժողովրդավարության մասին պատմելու ենք ամենուր: Այս տարվա մարտին Լեհաստանում զեկույց ենք ներկայացնելու, որտեղ կներկայացնենք նաև Արցախի խնդիրների մասին»,- ասաց Լորենա Լոպես դա Լակալայինը:

Արցախի Հանրապետության հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովն ընդունված է համարում Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին կողմ է քվեարկել 69 հազար 540 քաղաքացի՝ ընտրողների 87,6 տոկոսը, դեմ՝ 7 հազար 686: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս: Հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,5 տոկոսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]