Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ավան-6» համալիրի շինարարությունն ընթացքի մեջ է

«Ավան-6» համալիրի շինարարությունն ընթացքի մեջ է

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն ստորագրեցին համագործակցության հուշագիր՝ «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի 55/3 հասցեում կառուցվում է ժամանակակից ճարտարապետական լուծումներով բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենքային համալիր։ 
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, բնակարանաշինական ծրագրերի համակարգող Արսեն Քարամյանն ասաց, որ այդ ծրագրի շահառուները՝ երիտասարդ բժիշկները, մանկավարժները, դասախոսները, գիտաշխատողները, ծրագրավորողները, բանկային համակարգի աշխատողները, կապահովվեն համապատասխան վարկային ռեսուրսներով։ «Նրանք կստանան շուկայականից ցածր գներով բնակարաններ։ Արարատբանկ-ի հետ վերջին չորս տարում համագործակցում ենք, բայց ամեն անգամ, որևէ ծրագրից առաջ Կենտրոնական բանկի հետ համատեղ իրականացնում ենք մրցույթ»։ 
Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին, որը, Քարամյանի խոսքով, մեր իրականության մեջ համարվում է ամենակենսունակ ծրագրերից մեկը։ 
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի գործադիր տնօրեն-վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախորդ երեք ծրագրերի ընթացքում իրենք վարկավորել են 334 ընտանիք։ 
«Ընդհանուր առմամբ, այդ շահառուների վարկավորումը կազմել է 4,4 մլրդ դրամ։ Այս ծրագիրը, բիզնես բաղադրիչից բացի, մեզ համար ունի նաև սոցիալական պատասխանատվության բաղադրիչ։ Մենք շահառուներին տրամադրում ենք 7,95% տարեկան տոկոսադրույքով վարկ, որը տրվում է 10-20 տարի ժամկետով։ Կանխավճարի չափը լինելու է 10-20 %՝ կախված շահառուի վճարունակությունից։ 
Բնակարանային ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 6 մլրդ դրամ։ 
Ծրագրի շահառուների վարկավորումն իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթին մասնակցել են 9 բանկ, որոնց կողմից ներկայացված առաջարկներից հաղթող է ճանաչվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն։ 
Այս պահի դրությամբ կան մի շարք համալիրներ, որոնց կառուցումն ընթացքի մեջ է։ Անցյալ տարվա նոյեմբերին մեկնարկել է «Ավան-6» համալիրը, և Քարամյանը հույս հայտնեց, որ այս տարեվերջին շահագործման կհանձնվի «Զեյթուն-2» համալիրը Քանաքեռ-Զեյթուն համայնքում։ 
Հուշագիրը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո։ 



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]