Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շարմազանովը Ստեփանակերտում անդրադարձել է Ադրբեջանի սև ցուցակին, Բելառուսի պահվածքին և ՀԱՊԿ-ին

Շարմազանովը Ստեփանակերտում անդրադարձել է Ադրբեջանի սև ցուցակին, Բելառուսի 
պահվածքին և ՀԱՊԿ-ին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի հանրաքվեին միջազգային բազմաթիվ դիտորդների առկայությունը վկայում է, որ Ադրբեջանի սև ցուցակները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 21-ին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։ «Դա ապացուցում է, որ Ադրբեջանի ղեկավարների և նրա դաշնակիցների, որոնք նաև մեզ հետ են իբրև թե դաշնակից տարբեր կառույցներում, գործողությունները հօդս են ցնդում: Ինչքան սև ցուցակներ են ավելացնում, այնքան մարդկանց և ազատ քաղաքացիների ձգտումը՝ այցելել ազատ և անկախ Արցախ, ավելանալու է, և այսօրվա հանրաքվեն դրա վառ ապացույցն է»,- ընդգծեց Շարմազանովը։

Այն հարցին թե կա արդյոք որոշակի սառեցում Բելառուսի ու Հայաստանի հարաբերություններում այդ երկրի կողմից Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնելուց հետո, Շարմազանովը ասաց, որ Բելառուսի դիրքորոշման վերաբերյալ հայտարարություններ եղել են նաև ավելի վաղ։

«Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մեկ անգամ չէ, որ խոսել է այդ մասին։ ՀԱՊԿ գագաթնաժողովին էլ նախագահի մակարդակով հայտարարվել է, որ ՀԱՊԿ-ում կան դաշնակիցներ, որոնք իրենց դաշնակցի նման չեն պահում։ Ես մշտապես խոսել եմ՝ Բելառուսի և այլ երկրների ԱԺ նախագահների ներկայությամբ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։ Նա շեշտեց, որ Բելառուսի նման դիրքորոշումը ոչ միայն դեմ է Հայաստանի, այլև՝ ՀԱՊԿ պաշտոնական դիրքորոշմանը։

« Բայց բոլոր խնդիրներով հանդերձ, մենք գտնում ենք, որ ՀԱՊԿ-ում մեր ներկայությունը արդարացված է։ Այո, կան խնդիրներ բայց պետք է խորացնենք, մեր մասնակցությունը։ ՀԱՊԿ միակ կառույցը չէ, որտեղ անդամների միջև կան տարաձայնություններ»,- ասաց Շարմազանովը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]