Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գովազդում հաստլիկների քաղաքից նիհարած տղայի փախուստը Համացանցի հիթ Է դարձել

Գովազդում հաստլիկների քաղաքից նիհարած տղայի փախուստը Համացանցի հիթ Է դարձել

 

 ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Edeka մեծ վաճառատունը տեսահոլովակ Է թողարկել մի քաղաքի մասին, որի բնակիչները տառապում են վերջին աստիճանի ճարպակալմամբ եւ սնվում են բացառապես գորշ զանգվածով:
Տեսահոլովակը հրապարակվել Է փետրվարի 15-ին եւ 36 միլիոնից ավելի դիտում Է հավաքել Facebook-ում եւ գրեթե 2,7 միլիոն՝ YouTube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:   
Տեսահոլովակի գլխավոր հերոսը մի տղա Է, որը ձգտում Է փախչել քաղաքից, բաց չի կարողանում իր ավելորդ քաշի պատճառով: Տեսնելով, թե ինչպես Է թռչունը հատապտուղներ կտցում՝ տղան, հետեւելով նրա օրինակին, հրաժարվում Է գորշ զանգվածի սննդաբաժնից եւ արդյունքում նիհարում Է: 
Edeka-ն տեսահոլովակը թողարկել Է օգտակար ուտելիքի բաղադրատոմսերով նոր ծառայության գովազդման շրջանակներում: Վաճառատան ներկայացուցիչների խոսքով՝ «մարդ դառնալու համար անհրաժեշտ Է մարդավարի սնվել»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am