Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

«Ռոսնեֆտը» կսկսի ածխաջրածիններ գնել Իրաքյան Քրդստանից

«Ռոսնեֆտը» կսկսի ածխաջրածիններ գնել Իրաքյան Քրդստանից

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռոսնեֆտը» եւ  Քրդստանի իրաքյան տարածաշրջանային կառավարությունը համաձայնագիր են ստորագրել ածխաջրածինների հետախուզման, արդյունահանման, ենթակառուցվածքի, լոգիստիկայի եւ թրեյդինգի բնագավառում համագործակցության վերաբերյալ: Այս մասին ասված Է ընկերության կայքում զետեղված մամուլի տեղեկագրում:   
Փաստաթուղթը նախատեսում Է հոլդինգի կողմից կանխավճարով նավթի գնում 2017-ից մինչեւ 2019 թվականն ընկած ժամանակահատվածում: Նշվում Է, որ հումքի գնող հանդես կգա «Ռոսնեֆտի» Rosneft Trading SA թրեյդինգային ստորաբաժանումը: Ածխաջրածինների մատակարարման ծավալները չեն ճշտվում:
«Մենք ուրախ ենք Քրդստանի հետ փոխշահավետ գործընկերություն սկսելու առթիվ եւ հուսով ենք, որ համատեղ կկարողանանք վաճառահանման նոր շուկաներ գտնել քրդական նավթի համար: Պարտավորագիրը թույլ կտա հումքով ապահովել «Ռոսնեֆտի» նավթավերամշակման գործարանների ընդլայնվող միջազգային ցանցը եւ բարձրացնել դրանց արդյունավետությունը»,- ասել Է ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Իգոր Սեչինը՝ մեկնաբանելով գործարքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]