Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի սահմանադրական փոփոխությունները կարևոր են նաև Հարավային Կովկասի համար. եվրոպացի պատգամավորներ

Արցախի սահմանադրական փոփոխությունները կարևոր են նաև Հարավային Կովկասի 
համար. եվրոպացի պատգամավորներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտում գտնվող՝ Եվրախորհրդարանի «Արցախի եվրոպացի բարեկամներ» խումբը հայտարարություն է տարածել Արցախի սահմանադրական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ: Ֆրանկ Էնգելի, Յարոմիր Շտետինայի և Էլենի Թեոխարիուսի կողմից ստորագրված հայտարարության տեքստում նշվում է, որ հանրաքվեին Արցախի բնակչության 76 տոկոսի մասնակցությունը խոսուն ապացույցն է նրա, որ արցախցիները ցանկանում են ակտիվ դերակատարում ունենալ ժողովրդավարության կառուցման գործում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, խորհրդարանականներն ընդգծել են, որ քվեարկությանը նախորդել է քարոզարշավ, որի ժամանակ երկու ճակատներն էլ ազատորեն արտահայտել են իրենց գաղափարներն ու համոզմունքները: «Արցախի ժողովուրդն ասել է «այո» նոր սահմանադրությանը, որը կարևոր փոփոխություններ է պարունակում երկրի ինստիտուցիոնալ կառավարման գործում: Այն նաև հստակորեն ընդգծում է, որ Արցախի Հանրապետությունը պաշտպանում է օրենքի գերակայությունը և ժողովրդի ազատություններն ու իրավունքները»,- նշել են նրանք: Հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ սահմանադրական փոփոխությունները նաև կարևոր են Հարավային Կովկասի համար:

«Այն ժողովուրդը, բնակչությունը, ազգը, որը հավատում է իր պետությանը և կատարելագործում իր հանրապետական ինստիտուտները, չպետք է մերժվի միջազգային հանրության կողմից: Այս ժողովուրդը, այս քվեարկող քաղաքացիները գոյություն ունեն: Այս գոյությունը չի ազդվում իրենց երկրի միջազգային ճանաչման բացակայությունից: Արցախի ժողովուրդը, որն իր ագրեսիվ հարևանի ռազմական հարձակման մշտական վտանգի տակ է,         շարունակում է ժողովրդավարական կենսունակությամբ և հասունությամբ դիմակայել իր պետության նկատմամբ միջազգային ժխտմանը»,- ասվում է հայտարարության եզրափակիչ հատվածում:

Արցախի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեին փետրվարի 21-ի ժամը 03:00 դրությամբ կողմ է քվեարկել 69 հազար 540` 87,6 տոկոս, դեմ` 7 հազար 686 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար 202 կամ 2,8 տոկոս:

ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,44%։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am