Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել Է սովից 1,4 մլն երեխաների հնարավոր մահվան մասին

ՅՈՒՆԻՍԵՖ-ը նախազգուշացրել Է սովից 1,4 մլն երեխաների հնարավոր մահվան մասին

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) նախազգուշացրել Է չորս երկրներում՝ Հարավային Սուդանում, Նիգերիայում, Սոմալիում եւ Եմենում սովից 1,4 մլն երեխաների հնարավոր մահվան մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տվյալները հրապարակել Է BFMTV-ն:
Փորձագետների եզրակացությունների համաձայն, Եմենում թերասնումից տառապում Է 462 հազար երեխա, Նիգերիայում նրանց թիվը հասնում Է 450 հազարի: Երաշտի պատճառով Սոմալիում սովամահության եզրին են հայտնվել 185 հազար փոքրիկներ, մի քանի ամսից նրանց թիվը կարող Է հասնել 270 հազարի: ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային  ծրագրի տվյալներով, Հարավային Սուդանի գրեթե 100 հազար բնակիչներ առաջիկայում կարող են սովից մեռնել, եթե երկրին բավարար ծավալով հումանիտար օգնություն չհասցվի: Երկրի շուրջ 1 մլն բնակիչներ հայտնվել են սովի եզրին. ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ նրանցից ավելի քան 250 հազարը երեխաներ են: Ընդամենը թերասնումից Հարավային Սուդանում տառապում Է երկրի բնակչության 40 տոկոսը կամ 4,9 մլն մարդ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Էնթոնի Լայքը հայտարարել Է ողբերգությունը կանխելու նպատակով շտապ միջամտության անհրաժեշտության մասին: «Մենք դեռեւս կարող ենք փրկել նրանցից շատերին»,-ասել Է նա:
ՄԱԿ-ի արտակարգ օգնության ցուցաբերման համակարգող Սթիվեն Օ՛Բրայենը ավելի վաղ հայտարարել Է, որ Եմենում շարունակվող զինված հակամարտությունը սպառնում Է դառնալ արդի աշխարհում իր մասշտաբներով խոշորագույն սովի պատճառ: Պաշտոնյայի խոսքով՝ երկրի շուրջ 10 մլն բնակիչներ սննդամթերքի անբավարարություն ունեն: Կարիքավորների թվում են 2,7 մլն երեխաներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]