Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

5 միլիոնով պակաս զբոսաշրջիկներ են Փարիզ այցելել 2015 թվականի ահաբեկչական գործողություններից հետո

5 միլիոնով պակաս զբոսաշրջիկներ են Փարիզ այցելել 2015 թվականի ահաբեկչական գործողություններից հետո

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում զբոսաշրջիկների թվաքանակը 2016 թվականին 1,5 միլիոնով կրճատվել Է 2015 թվականի նոյեմբերին այնտեղ տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Զբոսաշրջության տարածաշրջանային կոմիտեի տվյալները:
Կոմիտեի տվյալներով՝ Ճապոնիայից զբոսաշրջիկների թիվը պակասել Է 41,1 տոկոսով, Չինաստանից՝ 21,5 տոկոսով, Ռուսաստանից՝ 27,6 տոկոսով: ԱՄՆ-ից՝ «Ֆրանսիա այցելուների հիմնական խմբից», ճանապարհորդների թիվը նվազել Է 4,9 տոկոսով: Ընդ որում՝ Ֆրանսիայի այլ տարածաշրջաններից զբոսաշրջիկների թվաքանակը գրեթե չի փոխվել: Փարիզի զբոսաշրջության ոլորտին պատճառված վնասները գնահատվում են մոտավորապես 1,3 մլրդ եվրո: 
2015 թվականի նոյեմբերի 13-ի երեկոյան ահաբեկիչների երեք խմբեր մի շարք փոխհամաձայնեցված հարձակումներ կատարեցին Փարիզում եւ նրա մերձակա արվարձանում՝ Սեն-Դենիում: Երեք ջիհադականներ «մահապարտների գոտիներ» պայթեցրին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի մոտ, որտեղ ֆուտբոլային մրցախաղ Էր ընթանում Ֆրանսիայի եւ Գերմանինայի հավաքականների միջեւ: Առնվազն երեք մարդուց բաղկացած մեկ այլ խումբ սրճարանների եւ ռեստորանների վրա գրոհեց Փարիզի հյուսիս-արեւելքում: Եվս երեք ահաբեկիչներ պատանդներ վերցրին «Բատակլան» համերգասրահում: Ընդհանուր առմամբ ահաբեկչական գործողությունների զոհ դարձավ 130 մարդ, վիրավորվեց ավելի քան 350 հոգի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]