Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իրանի հայտարարությանը

Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է Իրանի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել Իրանին վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուսեյն Մյուֆթուօղլուն պատասխանել է իրանցի իր գործընկերոջ հայտարարությանը, ով հորդորել էր թուրքական կողմից «չանցնել սահմանները»: Մյուֆթուօղլուն Իրանին կոչել է տարածաշրջանում լարվածության և անկայունության պատասխանատու` անընդունելի համարելով մյուսների նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելը: Թուրքիայի ԱԳՆ խոսնակը հորդորել է Իրանին «իրեն քննադատող երկրներին մեղադրելու փոխարեն կառուցողական քայլեր ձեռնարկել և վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը»:

Էրդողանը Բահրեյն կատարած այցի ժամանակ քննադատել էր Իրանին` ասելով, թե այդ երկիրն Իրաքում և Սիրիայում «պարսկական ազգայնականության» քաղաքականություն է վարում: Նմանօրինակ հայտարարություն էր արել նաև Չավուշօղլուն: Ի պատասխան նման հայտարարությունների Իրանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր. «Թուրքիայի հարցում համբերատարություն ենք դրսևորում, սակայն մեր համբերությունն էլ սահման ունի: Եթե մեր թուրք ընկերները կրկնեն նման հայտարարությունները, մենք էլ չենք լռի և կփոխադարձենք»:

Թուրք-իրանական հարաբերություններում լարվածությունը այդքանով չէր բավարարվել. Թեհրանում Թուրքիայի դեսպանը կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն: Պաշտոնական Թեհրանը դեսպան Ռըզա Հաքան Թեքինին իր խիստ դիտողություններն էր արել` կապված Բահրեյնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Մյունխենում արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունների հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]