1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նոր Սահմանադրությունը նոր ուղի կբացի Արցախի ինքնուրույնության համար. Յարոմիր Շտետինա

Նոր Սահմանադրությունը նոր ուղի կբացի Արցախի ինքնուրույնության համար. Յարոմիր 
Շտետինա

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի սահմանադրական հանրաքվեն լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 21-ին ամփոփելով քվեարկության ընթացքում դիտորդական առաքելության նախնական արդյունքները՝ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Յարոմիր Շտետինան։

«Շնորհավորում եմ Արցախի Հանրապետությանը հանրաքվեն նման կերպ կազմակերպելու համար: Այս հանրաքվեն նոր Սահմանադրության հետ համատեղ նոր ուղի կբացի Արցախի ինքնուրույնության համար»,- ասաց Շտետինան:

Ըստ նրա՝ հանրաքվեն ոչ մի կերպ չի ազդելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վրա:  «Հանրաքվեի միջոցով ժողովուրդն արտահայտել է իր կամքը», - նշեց Եվրախորհրդարանի պատգամավորը։

Արցախի Հանրապետության Սահմանադրական հանրաքվեին ժամը 03:00 դրությամբ կողմ է քվեարկել 69 հազար 540` 87,6 տոկոս, դեմ` 7 հազար 686 քաղաքացի:  Անվավեր  քվեաթերթիկների թիվը կազմում է 2 հազար  202 կամ 2,8 տոկոս: ԼՂՀ հանրաքվեին քվեարկելու իրավունք ունեցող 103 հազար 766 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 79 428 քաղաքացի կամ ընտրողների ընդհանուր թվի 76,44%։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]