Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Բակո Սահակյանն ընդունել է Արցախ ժամանած ՀՀ ԱԺ պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ՀՀ-ից ժամանած դիտորդներին, ընդգծելով, որ Մայր Հայաստանի քաղաքական, գիտավերլուծական, հասարակական, տեղեկատվական շրջանակների ներկայացուցիչներն Արցախի բոլոր ընտրություններում իրականացնում են դիտորդական առաքելություն՝ բարձր գնահատելով նրանց անաչառ եւ արհեստավարժ պահվածքը:

Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը, ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]