Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Բրիտանուհին ինքն իր հետ Է ամուսնանալու

Բրիտանուհին ինքն իր հետ Է ամուսնանալու

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Ռոթերեմ քաղաքի բնակչուհին ինքն իր հետ հարսանիք Է անելու: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Daily Mirror-ը:
39 տարվա ընթացքում Լին Գոլոգլին չի կարողացել իր համար կյանքի ընկեր գտնել, ուստի որոշել Է դադարեցնել փնտրտուքը: Բրիտանուհին, որը բիզնես-վերլուծաբան Է աշխատում, կորցրել Է որեւիցե ռոմանտիկ հարաբերություն սկսելու ցանկությունը: 
Կինն ինքն իր հետ ամուսնության արարողությունը պլանավորել Է ապրիլին: Միջոցառումը տեղի կունենա որպես ավանդական հարսանիք, որին կհրավիրվեն հյուրեր, իսկ հարսնացուն կհագնի ձյունափայլ զգեստ: Մեղրամիսը Գոլոգլին կանցկացնի Հռոմում (Իտալիա):  
«Երիտասարդ ժամանակ մի անգամ ես նշանվել Էի, բայց դա հիմարություն Էր, եւ ոչ մի բան չստացվեց»,- ասել Է նա: Բրիտանուհու խոսքով՝ ամուսնության գաղափարն իր գլխում ծագել Է ամերիկյան «Ընկերներ» կատակերգական սերիալի դիտումից հետո, որի գլխավոր հերոսուհիներից մեկը նույն կերպ Է վարվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]