Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մալայզիայում մահացած Կիմ Չեմ Նամը պարանոյիկ Էր. Guardian

Մալայզիայում մահացած Կիմ Չեմ Նամը պարանոյիկ Էր. Guardian

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մալայզիայում անցած շաբաթ մահացած Կիմ Չեմ Նամն իշխանությամբ չԷր հետաքրքրվում եւ խելացնոր (պարանոյիկ) Էր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նրա մանկության ընկերը՝ Էնթոնի Սահակյանը պատմել Է The Guardian թերթում հրապարակված հարցազրույցում: 
«Մենք քննարկում Էինք գործող ռեժիմը, նրա եղբորը եւ ԿԺԴՀ-ում տեղի ունեցող իրդարարձությունները: Ես կարող եմ ստույգ ասել մի բան. նա երբեք իշխանությամբ չԷր հետաքրքրվում»,- հայտարարել Է Սահակյանը: 
«Նա վախենում Էր, դա համընդգրկուն վախ չԷր, բայց նա պարանոյիկ Էր: Նա քաղաքական առումով կարեւոր դեմք Էր, նա մտատանջվում Էր»,- հավելել Է Սահակյանը: 
Կիմ Չեն Նամը եւ Էնթոնի Սահակյանը ծանոթացել են, երբ դեռահասներ Էին եւ սովորում Էին շվեյցարական միջազգային դպրոցում: Վերջին անգամ ընկերները տեսնվել են, երբ Կիմ Չեն Նամը մի քանի ամիս առաջ ժամանել Էր Ժնեւ:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մալայզիայի Քուալա Լումպուրի օդանավակայանում փետրվարի 13-ին մահացած Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները կարող են հրապարակվել փետրվարի 22-ին, ինչի մասին հայտնել Է Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթասիվամը: 
Կիմ Չեն Նամի մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել: Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում Է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող Է որոշակի ժամանակ պահանջվել: Այս պահին ոստիկանությունը ձերբակալել Է արդեն չորս մարդու, ներառյալ այն երկու կանանց, որոնք Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման պահին հայտնվել են տեսահսկման խցիկների օբյեկտիվներում:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն  շնորհազրկման Է ենթարկվել  2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]