Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թրամփը գեներալ Մաքմասթերին նշանակել Է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական

Թրամփը գեներալ Մաքմասթերին նշանակել Է ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ ազգային անվտանգության հարցերով իր խորհրդականի պաշտոնը կզբաղեցնի գեներալ Հերբերտ Ռեյմոնդ Մաքմասթերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին: Մինչ այդ Մաքմասթերը հրամանատարական տարբեր պաշտոններ Է զբաղեցրել Միացյալ Նահանգների բանակում, մասնակցել Է Աֆղանստանում եւ Իրաքում իրականացված ռազմական գործողություններին:  
Իր հերթին պաշտոնաթող գեներալ Քիթ Քելոգը, որը Մայքլ Ֆլինի պաշտոնաղողությունից հետո ժամանակավորապես կատարում Էր խորհրդականի պարտականությունները, կղեկավարի ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմը: 
Թրամփը Մաքմասթերին լրագրողներին ներկայացրել Է ֆլորիդայի իր նստավայրում: «Գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմասթերը հսկայական տաղանդի ու փորձի տեր մարդ Է»,- ասել Է ԱՄՆ-ի ղեկավարը: 
2014 թվականին Time հանդեսը Մաքմասթերին ներառել Է աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում՝ նրան բնութագրելով որպես զորահրամանատար-մտածող եւ ապագա բանակի ճարտարապետ: 
Մաքմասթերն ունի փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան, որը նա ստացել Է Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: Նա մասնագիտացել Է ԱՄՆ-ի պատմության մեջ: 1997 թվականին Մաքմասթերը գրել Է «Պարտքի խախտում» գիրքը, որում քննադատել Է ԱՄՆ-ի ռազմական գործողությունները Վիետնամում: 
Թրամփի նոր խորհրդականը հայտնի Է որպես ուղղամիտ մարդ, ով բացահայտորեն հայտնում Է իր կարծիքը եւ հաճախ քննադատում Է իշխանությանը:
  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]