Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի Սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել. Մերձդնեստրի ներկայացուցիչ

Արցախի Սահմանադրական հանրաքվեի ընթացքում խախտումներ չեն արձանագրվել. 
Մերձդնեստրի ներկայացուցիչ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական հանրաքվեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընթացել են նորմալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, փետրվարի 20-ին Ստեփանակերտում ամփոփելով ընտրական օրն, այս մասին ասաց Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության դիտորդական պատվիրակության անդամ, Մերձդնեստրի խորհրդարանի պատգամավոր Գրիգորի Յեչենկոն։

«Իմ այցելած ընտրատեղամասերում  խախտումներ չեն հանդիպել:Մի շարք, հատկապես՝ գյուղական համայնքներում , արդեն ժամը 13:00-ին կարելի էր ասել, որ հանրաքվեն կայացել է, քանի որ մարդիկ քվեարկության էին գնում մեծ խանդավառությամբ, ու սա իսկապես տոն էր նրանց համար»,- ասաց Յեչենկոն։

Մերձդնեստրի պատգամավորը հավելեց, որ սա ևս մեկ քայլ էր Արցախի պետականության կայացման ուղղությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]