Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵՊՀ ուսանողական խորհուրդը «Գիրք նվիրելու օրվա» առթիվ կազմակերպել է մի շարք միջոցառումներ

  ԵՊՀ ուսանողական խորհուրդը «Գիրք նվիրելու օրվա» առթիվ կազմակերպել է մի շարք 
միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 19-ը Հայաստանում հռչակված է «Գիրք նվիրելու օր»` ի հիշատակ մեծ գրող, բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի: Այս տոնը ավելի տպավորիչ  դարձնելու համար  փետրվարի 20-ին ԵՊՀ ուսանողները  նվիրեցին գրքի և գրողների հետ շփմանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան  հանդիպել գրող, գրականագետ, լրագրող Հովիկ Չարխչյանին և լուսանկարիչ, գրող Էդգար Հարությունյանին։

Հովիկ Չարխչյանը սևակագիտական մի քանի աշխատությունների հեղինակ է։ Օրվա խորհուրդը  նպաստեց, որ նա երիտասարդներին ծանոթացնի  գեղարվեստի ներքին հարցերին:

Ըստ գրողի՝ գրականությունը սիրում է լուռ անդրադարձ: Տարիների հետ են գրական կերպարները  դառնում ընկալելի: Գրողը չի գնահատվում գրաքննադատի կողմից, գրողի դիմագիծը ժողովրդի կողմից ընդունված ու սիրված լինելով է դառնում հաստատուն:

Հովիկ Չարխչյանը գիրքն ու գրականությունը համարում է մի գործիք, որը տրվում է մարդուն, իսկ  դրական կամ բացասական ընկալումները ամեն  անհատի  ընտրությունն է համարում:

«Գեղարվեստի մեջ մերժվում են  գռեհիկ արտահայտությունները. քանի որ գեղեցիկ արվեստի մասին է խոսվում, ապա տգեղն այստեղ անընդունելի է»,- շեշտեց նա:

Մի փոքր  հիասթափությամբ գրողը նշեց,  որ  մերօրյա իրականության մեջ   գրականության ակտուալությունը ձևավորում են գրավաճառները:

Հաջորդ հյուրը  «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին»  գրքի հեղինակ Էդգար Հարությունյանն էր: Ի սկզբանե հյուրը հրաժարվեց  գրքի և իր անձնականի  համեմատական քննարկումներից՝ ակնկալելով ավելի կարևոր հարցեր:

Էդգար Հարությունյանն իրեն գրող չի համարում, քանի որ  կարծում է, որ  գիրք տպելը մեր օրերում գրպանի ծանրության հարց  է: Ըստ նրա՝  գրողին  դատում է ընթերցողը, իր դեպքում 3000 գրքի տպաքանակ ունենալը  ապացույցն է պահանջարկի:

«Մարդիկ մեր օրերում գրում են անձնական պատմություններ ու ժամանակ կամ տրամադրություն չունեն երևակայելու: Համացանցային դրական արձագանքը գրքի վերաբերյալ օգնել է ինձ՝ առաջին գրքին շարունակություն տալու համար»,- հավելեց նա:

Հանդիպման ընթացքում կազմակերպվել էր խաղ, որի  միջոցով հաղթող մասնակիցը հնարավորություն ունեցավ  ստանալ  նվեր՝  «Չգնված երիցուկներ»  գրքի տեսքով,  հեղինակի մակագրությամբ: 

 Այս հանդիպումներից հետո  ուսանողությանը սպասվում էր ևս մեկ նվեր՝  Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը» գրքի քննարկում՝ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում: Քննարկմանը ներկա էին ոչ միայն ապագա հոգեբաններ և փիլիսոփաներ, այլ նաև  այլ ֆակուլտետների ներկայացուցիչներ և պարզապես ընթերցասերներ:

Ըստ քննարկումը     կազմակերպողների՝ ուսանողները փորձելու էին  հասկանալ գրողի անձնական կյանքի  և տվյալ գրվածքի  կապը, գրքի հոգեբանական դիտարկումներն ու փիլիսոփայական գաղափարները: Կազմակերպիչների խոսքով և   մասնակիցների ցանկությամբ այսպիսի միջոցառումները լինելու են շարունակական:                                      

Շուշանիկ Ասատրյան 

          



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]