Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի Նախագահն ընդունել է 5 երկրից ժամանած դիտորդական պատվիրակությունների

Արցախի Նախագահն ընդունել է 5 երկրից ժամանած դիտորդական 
պատվիրակությունների

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 20-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Ավստրիայի, Իսպանիայի, Բասկերի Երկրի պատվիրակությունների անդամներին, որոնց կազմում էին խորհրդարանականներ, դիվանագետներ, քաղաքական գործիչներ, իրավագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, լրագրողներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից՝ հավելելով. «Երկրի ղեկավարը կարեւորել է արտերկրից ժամանած պատվիրակությունների դիտորդական առաքելության նշանակությունը մեր հանրապետությունում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տարբեր երկրներում Արցախի մասին ճշմարտացի տեղեկությունների ներկայացման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյուններից:

Հանդիպումների ընթացքում արծարծվել են նաեւ ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am