Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Տիգրան Բալայանն ամփոփել է ՀՀ ԱԳ նախարարի մյունխենյան հանդիպումների արդյունքները

 Տիգրան Բալայանն ամփոփել է ՀՀ ԱԳ նախարարի մյունխենյան հանդիպումների 
արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 17-18-ը Մյունխենում տեղի ունեցած համաժողովի շրջանակներում 14 հանդիպում է անցկացրել, իսկ շփումները եռակի գերազանցում էին հանդիպումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` ներկայացնելով մյունխենյան հանդիպումների ամփոփումը:

«Յուրաքանչյուր տարվա փետրվարին Մյունխենում անցկացվող անվտանգության համաժողովը կարևոր դերակատարություն ունի բազմակողմ դիվանագիտության տեսանկյունից, որը նաև հրաշալի հարթակ է հանդիպումներ նախաձեռնելու և իրականացնելու համար:

Հանդիպումների ցանկում առանձնակի տեղ էր գրավում մերձավորարևելյան տարածաշրջանը։ Արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացման տեսանկյունից շատ կարևոր նշանակություն ունեին Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի, Օմանի Սուլթանության, Կատարի, Բահրեյնի Թագավորության արտգործնախարարների հետ հանդիպումները: Բովանդակային էր ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ հանդիպումը։

Մյուս հանդիպումներն էլ պակաս կարևոր ու հետաքրքրական չէին։ Սակայն դրանցից կառանձնացնեի միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով ԵՄ հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի հետ նախարար Նալբանդյանի հանդիպումը, ինչին հետևեց հանձնակատարի համապատասխան գրառումը թվիթերում»,- նշել է Բալայանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]