Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս ռուս զինվորական

Սիրիայում պայթյունի հետևանքով զոհվել է չորս ռուս զինվորական

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում զոհվել է չորս ռուս զինվորական խորհրդատու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ի ռուսական ծառայությունը, ավտոմեքենան, որի մեջ էին ռուս զինվորականները, պայթեցվել է ռադիոկառավարվող ֆուգասային ռումբով: Տեղեկությունը հաստատել են նաև ՌԴ պաշտպանական գերատեսչությունում BBC-ի աղբյուրները:

Եվս երկու ռուս զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Նրանք կյանքի համար պայքարը շարունակվում է: Միջադեպը տեղի է ունեցել դեռևս փետրվարի 16-ին, սակայն դրա մասին չէր հաղորդվում: Պայթյունի պահին մեքենան շարժվում էր Թիյաս ռազմական օդանավակայանից դեպի Հոմս: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am