Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ ճնշումները

Ադրբեջանի իշխանությունները չեն դադարեցնում ԶԼՄ-ների և լրագրողների նկատմամբ 
ճնշումները

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ին և 20-ին Ադրբեջանում գործող «Ազատութուն» թերթի 6 աշխատակիցներ կանչվել են գլխավոր դատախազություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Դատախազությունում թերթի աշխատակիցներին թերթի գործունեության և ֆինանսական միջոցների վերաբերյալ հարցեր են տվել, սակայն նրանց կարծիքով դա իշխանության կողմից հերթական հետապնդման և ճնշման փորձ է:

Ընդդիմադիր գործունեություն ծավալող թերթի աշխատակիցները սրանից առաջ ևս բազմազան պատրվակներով բազմիցս կանչվել են դատախազություն և տարբեր հարցաքննությունների ենթարկվել:

Ադրբեջանում ձերբակալվել է նաև ընդդիմադիր գործունեություն ծավալող լրագրող Էլչին Իսմայըլլըն , ով հանդիսանում է Ադրբեջանի ընդդիմադիր ժողովրդական ճակատ կուսակցության անդամ:

Լրագրողը ձերբակալվել է իշխանության ներկայացուցիչների անօրինական գործունեությունը բացահայտող հոդվածներ գրելու համար:

Ադրբեջանի ոստիկանությունը եւ անվտանգության ուժերը հետեւողականորեն շարունակում են օգտագործել բոլոր միջոցները՝ հետապնդելու իշխանություններին քննադատող անձանց: Այս նպատակով Ադրբեջանում լայնորեն կիրառվում է շանտաժը, լրագրողների անձնական կյանքի վերաբերյալ տեսանյութերի հրապարակումը,  նրանց դեմ ուղղված  հարկերից խուսափելու, թմրամոլության եւ խուլիգանության մեղադրանքները:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից պատրաստված 2016 թվականի Մամուլի ազատության ինդեքսում Ադրբեջանը նշվել էր մամուլի ազատության մակարդակով առավել խնդիրներ ունեցող 18 երկրների շարքում՝ 2015 թվականի 162-ի փոխարեն զբաղեցնելով 163-րդ տեղը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]