Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կիմ Չեն Նամի որդին կժամանի Մալայզիա. Reuters

Կիմ Չեն Նամի որդին կժամանի Մալայզիա. Reuters

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած շաբաթ մահացած Կիմ Չեն Նամի որդին փետրվարի 20-ին կժամանի Մալայզիայի մայրաքաղաք Քուալա Լումպուր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters-ը: Ըստ գործակալության տեղեկությունների, նա Մակաոյից կժամանի AirAsia բյուջետային ավիաընկերության չվերթով: 
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ ԿԺԴՀ-ն պաշտոնապես պահանջել Է իրեն հանձնել Կիմ Չեն Նամի մարմինը, մինչդեռ մահացածի ընտանիքի անդամներից որեԷ դիմում չի ստացվել:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, Մալայզիայի Քուալա Լումպուրի օդանավակայանում փետրվարի 13-ին մահացած Կիմ Չեն Նամի դիահերձման արդյունքները կարող են հրապարակվել արդեն  փետրվարի 22-ին, ինչի մասին հայտնել Է Մալայզիայի առողջապահության նախարար Սուբրամանիամ Սաթասիվամը: Մալայզիայի կառավարությունը նաեւ երկու շաբաթ Է տվել Կիմ Չեն Նամի ազգականներին, որպեսզի նրանք ժամանեն երկիր եւ օգնություն ցուցաբերեն հետագա հետաքննություն անցկացնելու գործում, այդ թվում՝ գենետիկական մակարդակով:  
Կիմ Չեն Նամի, որը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն  Ընի ավագ եղբայրն Է, մահվան պաշտոնական պատճառը մինչ այժմ չի հրապարակվել: Մալայզիայի ոստիկանությունն ընդգծում Է, որ թունաբանական փորձաքննության արդյունքների ստացման համար կարող Է որոշակի ժամանակ պահանջվել: Այս պահին ոստիկանությունը ձերբակալել Է արդեն չորս մարդու, ներառյալ այն երկու կանանց, որոնք Քուալա Լումպուրի օդանավակայանում Կիմ Չեն Նամի վրա հարձակման պահին հայտնվել են տեսահսկման խցիկների օբյեկտիվներում:
Կիմ Չեն Նամը ԿԺԴՀ-ի նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ավագ որդին Է, որը ծնվել Է հյուսիսկորեացի հայտնի դերասանուհի Սոն Հե Ռիմի հետ արտամուսնական կապից: Կիմ Չեն Նամը մի ժամանակ համարվում Էր Հյուսիսային Կորեայի ղեկավարի պաշտոնում հոր առավել հավանական հաջորդը, սակայն  շնորհազրկման Է ենթարկվել  2001 թվականին կեղծ անձնագրով Ճապոնիա մեկնելու փորձից հետո եւ այդ ժամանակվանից ապրում Էր արտասահմանում, մասնավորապես, Չինաստանի Մակաո միջատարածքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]