Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից. Նալբանդյան

Հայաստանին դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից. 
Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանին, իհարկե, դուր չի գալիս, որ Ադրբեջանը սպառազինություն է գնում Ռուսաստանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ «Ռիա Նովոստի»-ի հետ զրույցում հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Իհարկե, մեզ կարող է դուր չգալ այն, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից, որը,  որպես Մինսկի խմբի համանախագահ, մեծ ջանքեր է գործադրում, այդ թվում և Հայաստանի հետ համատեղ, մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- նշել է ՀՀ ԱԳ նախարարը:

Նա նաև շեշտել է, որ Հայաստանը ստիպված է ջանքեր գործադրել ուժի բալանսը պահելու համար:

«Ինչ վերաբերվում է «սպառազինությունների մրցավազքին», Հայաստանը չէ, որ սպառնում է նոր պատերազմով, Հայաստանը չէ, որ պարծենում է իր ռազմական բյուջեի թվերով և գնված սպառազինության քանակով, որ խախտում է ԵՍԶՈՒ նորմերը: Թե ինչի է այդ ամենը հանգեցնում, ականատեսը եղանք նախորդ տարվա ապրիլին… Բնական է, որ նման պայմաններում ստիպված ենք բոլոր ջանքերը գործադրել, տարածաշրջանում ուժերի բալանսի պահպանման և էսկալացիայի նոր բռնկումներից, նոր պատերազմից խուսափելու համար»,- հավելել է Նալբանդյանը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]