Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանը եւ Իրանը ձեռնամուխ են եղել Բենդեր-Աբասի ՋԷԿ-ի շինարարությանը

Ռուսաստանը եւ Իրանը ձեռնամուխ են եղել Բենդեր-Աբասի ՋԷԿ-ի շինարարությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը եւ Իրանը ձեռնամուխ են եղել 1,4 գիգավատ հզորությամբ «Սիրիկ» ջերմաԷլեկտրակայանի շինարարությանը, որն իրականացվելու Է Իրանի հարավի Բենդեր-Աբաս քաղաքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստին հայտնել Է իրադարձության վայրից: 
Բացման արարողությանը մասնակցել Է ՌԴ-ի Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
«Համոզված եմ, որ «Սիրիկ» ՋԷԿ-ի շինարարությունը եւ նրա հետագա շահագործումը դրական ազդեցություն կունենա Իրանի ողջ տնտեսության վրա: Էլեկտրակայանը թույլ կտա մեծ թվով աշխատատեղեր ստեղծել Հորմոզղանի նահանգի բնակիչների համար, ազդակ կհաղորդի տարածաշրջանի արդյունաբերության եւ ժողովրդական տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը»,-ասել Է Նովակը:
2016 թվականի դեկտեմբերի կեսերին Ռուսաստանի «ՏեխնոպրոմԷքսպորտ» ընկերությունը եւ Իրանի ջերմաԷլեկտրակայաններում ԷլեկտրաԷներգիա արտադրող Հոլդինգային ընկերությունը համաձայնագիր են ստորագրել Իրանում «Սիրիկ» («Հորմոզղան») ՋԷԿ-ի շինարարության վերաբերյալ, որը նախատեսում Է Ռուսաստանի կողմից 1,2 մլրդ եվրոյի ֆինանսավորում:
Ջերմային Էլեկտրակայանը բաղկացած կլինի 350 մեգավատանոց չորս շոգեուժային բլոկներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]