Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հունվարին Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերը գրանցել են վերջին 5 տարվա ամենացածր ցուցանիշը

Հունվարին Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերը գրանցել են վերջին 5 տարվա 
ամենացածր ցուցանիշը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017-ի հունվարին Ադրբեջանի պետական բյուջե կատարված մուտքերը զգալիորեն նվազել են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info-ն:

2017-ի հունվարին Ադրբեջանի պետական բյուջե կատարված մուտքերը կազմել են 1 մլրդ 243,6 մլն մանաթ, ինչը 2016-ի հունվարի համեմատ 7,9 տոկոսով պակաս է:

Դրանով հանդերձ, 2017-ի հունվարյան մուտքերը գրանցել են վերջին 5 տարիների ամենացածր ցուցանիշը:

2013-ի հունվարին պետբյուջեի եկամուտները կազմել են 1 մլրդ 768,1 մլն, 2014-ին`1մլրդ 751,7 մլն, 2015-ին` 1 մլրդ 684,8 մլն, իսկ  2016-ին` 1 մլրդ 349,6 մլն մանաթ:

2017-ի հունվարին Ադրբեջանի պետական բյուջեի մուտքերի 544 մլն 849,2 հազար մանաթը կազմել են հարկերից գոյացած եկամուտները, 173 մլն 653,49 հազարը` մաքսատուրքերից ստացված եկամուտները:

Հունվարին Ադրբեջանի նավթային պետական հիմնադրամից պետական բյուջե կատարված վճարումները կազմել են բյուջեի 40 տոկոսը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]