Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը նվազել է 21 տոկոսով

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ծավալը նվազել է 21 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին Հայաստանը ԱՄՆ-ի հետ իրականացրել է շուրջ 127 մլն ԱՄՆ դոլարի առևտուր: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները,  2015 թվականի համեմատ ցուցանիշը նվազել է 21 տոկոսով:

Ըստ ներկայացրած տվյալների՝ հաշվետու տարում հայ-ամերիկյան առևտրային հարաբերություններում Հայաստանից ԱՄՆ արտահանումը կազմել է մոտ 38.79 մլն ԱՄՆ դոլար, իսկ ԱՄՆ-ից Հայաստան ներմուծումը՝ շուրջ 88.10 մլն ԱՄՆ դոլար: Արդյունքում, մեր երկրի արտահանման կառուցվածքում ԱՄՆ-ի մասնաբաժինը կազմել է 2.2%, իսկ ներմուծման կառուցվածքում՝ 2.7%:

2016 թվականի արդյունքներով ԱՄՆ-ի մասնաբաժինը մեր երկրի արտաքին առևտրի ընդհանուր ծավալում կազմել է 2.5%:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]