Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ն ակտիվորեն աջակցում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը

 ՀՀ-ն ակտիվորեն աջակցում է Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծմանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ակտիվորեն աջակցում է Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում:

«Ներկայումս քննարկվում է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորությունը, որին մենք, իհարկե, ակտիվորեն աջակցում ենք»,- նշել է Նալբանդյանը:

Նա նաև շեշտել է իրանական բիզնեսի ներգրավման լայն հեռանկարները հայկական շուկայում: Նախարարի խոսքով` Թեհրանն ու Երևանը շարունակում են աշխատանքը բիզնես միջավայրի բարելավման, ինչպես նաև փոխադարձ ներդրումային հնարավորությունների ստեղծման ուղղությամբ: «Այս ճանապարհին կարևոր հանգրվան էր մեր երկրների միջև վիզային ռեժիմի վերացումը, ինչը ևս կնպաստի երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացմանը»,- հավելել է Նալբանդյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]