Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Բեռլինը «Մինսկի» խախտում Է համարում Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի փաստաթղթերի ճանաչումը

Բեռլինը «Մինսկի» խախտում Է համարում Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի փաստաթղթերի ճանաչումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի ԱԳ նախարարությունը Ռուսաստանի կողմից Դոնեցկի եւ Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների փաստաթղթերի ճանաչման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը համարում Է Մինսկի պայմանավորվածությունների խախտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ԳՖՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
«Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ում եւ ԼԺՀ-ում տրված փաստաթղթերի ճանաչման վերաբերյալ նախագահ Պուտինի կողմից ստորագրված հրամանագիրը, մեր տեսակետից, միանշանակ հակասում Է Մինսկի համաձայնությունների ոգուն ու նպատակներին»,-ասել Է նա:
«Մեզ համար անվիճելի Է լիակատար աջակցությունը Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաեւ Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական կատարումը: Ռուսական կողմի քայլը գնահատում ենք՝ «Մինսկին» հակասող»,-հավելել Է նա:
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ «հրամանագիրը ոչ մի կերպ չի հակասում միջազգային իրավունքին եւ միջազգային իրավունքի խախտում չԷ»: 
«Դուք գիտեք, որ դե յուրե դա պարզապես իրադրության համապատասխանեցումն Է, այն բանի, ինչ կար դե ֆակտո: Որովհետեւ հումանիտար նկատառումներով դա անհրաժեշտ Էր անել եւ փաստացի տրված այդ անցաթղթերը ճանաչել որպես փաստաթղթեր»,-նշել Է նա:
Պեսկովն ընդգծել Է, որ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի անձնագրերը ոչ թե պաշտոնապես ճանաչված պետկությունների անձնագրեր են, այլ ընդամենը «փաստացի տրված փաստաթղթեր», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]