Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերն արժանացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակին

«Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերն արժանացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսնի լույսը» եւ «Ժամանում» ֆիլմերի սցենարների հեղինակներն ստացել են ԱՄՆ-ի սցենարիստների գիլդիայի մրցանակները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Reuters-ը:
Բարրի Ջենքինսը եւ Թարել Մաք-Քրանին «օրիգինալ սցենար» անվանակարգում պարգեւը շահել են «Լուսնի լույսի» վրա աշխատանքի համար, որը դրամա Է Մայամիի սեւամորթ բնակչի մասին, ով փորձում Է իր ճանապարհը գտնել կյանքում:
Ավելի վաղ «Լուսնի լույսը» արժանացել Էր ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիայի պարգեւին: Մրցանակ Էր ստացել  Մահերշալա Ալին «Երկրորդ պլանի դերի լավագույն կատարող» անվանակարգում:  
Էրիկ Հայսերերը մրցանակն ստացել Է «ադապտացված սցենար» անվանակարգում՝ Թեդ Չանի «Ժամանում» գիտաֆանտաստիկ ֆիլմի վրա աշխատանքի համար:  
Երկու ժապավենները նաեւ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի են առաջադրված «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]