Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում գործում է պաշտոնապես գրանցված 972 շինարարական ընկերություն

Հայաստանում գործում է պաշտոնապես գրանցված 972 շինարարական ընկերություն

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պաշտոնապես գրանցված է 972 շինարարական կազմակերպություն, որտեղ աշխատում է շուրջ 13.8 հազար մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, մեր երկրում գործող շինարարական կազմակերպությունների մեծ մասը՝ 660 կազմակերպություն, գերփոքր է՝ ունի մինչև 9 աշխատող:

250 կազմակերպություն դասակարգվում է որպես փոքր՝ 10-49 աշխատող:

Միջին դասակարգված կազմակերպությունները 58-ն են: Այս կազմակերպություններն ունեն 50-249 աշխատող:

Խոշոր կազմակերպությունները, որոնց աշխատողների թիվը 250-ից ավելի է, 4-ն են:

2016 թվականի ընթացքում 972 շինարարական ընկերությունների կողմից հանրապետությունում իրականացվել են 156 մլրդ 460 մլն ՀՀ դրամի շինմոնտաժային աշխատանքներ: Դրանց մեծ մասը բաժին է ընկել միջին և փոքր շինարարական կազմակերպություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]