Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանը պետք է հետևողականորեն խրախուսի Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության կողմերին. Սերժ Սարգսյան

Հայաստանը պետք է հետևողականորեն խրախուսի Իրանի միջուկային ծրագրի շուրջ 
համաձայնության կողմերին. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերջին շրջանի ուրախալի լուրերից է համարում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ձեռք բերված համաձայնությունը: Փետրվարի 20-ին ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ՀՀ նախագահն ընդգծել է, որ Հայաստանը պետք է ամենայն ուշադրությամբ հետևի այս ուղղությամբ զարգացումներին:

«Առանց գերագնահատելու մեր հնարավորությունները պետք է հետևողականորեն խրախուսենք այդ համաձայնության կողմերին՝ բարեխղճորեն կատարել իրենց ստանձնած պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նախագահ Սարգսյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը պետք է իր ուժերի չափով իր լուման ներդնի միջուկային և զանգվածային ոչնչացման այլ զինատեսակների չտարածման ռեժիմների ամրապնդման գործի մեջ: Այս առումով ՀՀ նախագահը  նշել է, որ բոլորին են անհանգստացնում Կորեայի թերակղզում տեղի ունեցող զարգացումները:

 





Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]