Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի քրդամետ կուսակցությունն իր համանախագահների կալանավորման գործով դիմել է ՄԻԵԴ

Թուրքիայի քրդամետ կուսակցությունն իր համանախագահների կալանավորման գործով 
դիմել է ՄԻԵԴ

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշի և Ֆիգեն Յուքսեքդաղի կալանավորման փաստի առնչությամբ դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com.tr-ը:

ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մեջ նշված է, որ սահմանադրական հանրաքվեից առաջ պատգամավորներին կալանքի տակ պահելը դեմ է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրով երաշխավորված ազատության և անվտանգության, ազատ ընտրելու իրավունքներին ու խոսքի ազատությանը:

Բացի այդ, կուսակցությունից նշել են, որ 2015 թվականից կուսակցության դեմ տարվող գործողությունների շրջանակում ձերբակալվել է ավելի քան 9 700 մարդ, իսկ շուրջ 2 900-ը կալանավորվել են:

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև կուսակցության անդամ ևս 12 պատգամավոր 2016 թվականի նոյեմբերից ձերբակալվել, ապա կալանավորվել են: 

Դիարբեքիրի հանրապետական գլխավոր դատախազությունից հայտնել են, որ ձերբակալվածների դեմ հետաքննություն է իրականացվում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, հանցագործություն կատարելուն դրդելու և ահաբեկչական խմբավորման քարոզչությունն իրականացնելու» մեղադրանքներով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]