Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը

Արցախում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Սահմանադրության հանրաքվեին ժամը 02:00-ի դրությամբ մասնակցել է 48 հազար 115 քաղաքացի կամ ընտրության իրավունք ունեցողների 46.82 տոկոսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ԿԸՀ նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել է Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրաքվեն: Առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են 11 ընտրատարածքների 280 ընտրատեղամասեր, որից մեկը Երևանում՝ ՀՀ-ում գտնվող ԼՂՀ ներկայացուցչությունում, 1-ը՝ «Շուշի» քրեակատարողական հիմնարկում՝ կալանավորների համար: Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունի 102 հազար 757 քաղաքացի: Սահմանադրության հանրաքվեն տեղամասերում անցկացնելու են 2 հազար 222 հանձնաժողովականներ, որից 68 տոկոսը անկուսակցական են: Քվեարկության ընթացքին հետևելու է 30-ից ավելի երկրի 104 միջազգային դիտորդ, 103 տեղական դիտորդ, ինչպես նաև 80-ից ավելի ԶԼՄ ներկայացուցիչ: Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20:00-ին: 

Սահմանադրական փոփոխություններով Արցախն անցնում է կառավարման նախագահական համակարգի: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]