Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին

Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 20-ին ընդունել է դիտորդական առաքելությամբ Ֆրանսիական Հանրապետությունից Արցախ ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’Էսպերոնան, և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:

Խորհրդարանի նախագահը ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների ջերմությունը և նշել, որ Ղարաբաղում մշտապես ուրախ են ընդունելու ֆրանսիացի բարեկամներին:

«Մեզ համար փետրվարի 20-ը հիշարժան օր է. 29 տարի առաջ այս օրը մենք ազատության դրոշ ենք բարձրացրել և առաջին քայլը կատարել դեպի ժողովրդավարություն: Այդ ողջ ընթացում մեր ֆրանսիացի բարեկամները եղել են մեր կողքին»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Ժորժ Կոլոմբիեն պատվիրակության անունից շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ արդեն եղել են որոշ ընտրատեղամասերում և գոհ են հանրաքվեի ընթացքից: Անդրադառնալով Սահմանադրության հանրաքվեին՝ Ժորժ Կոլոմբիեն հետաքրքվել է ակնկալվող արդյունքներով:

Պատասխանելով հարցին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը հանաքվեներին մասնակցելու փորձ ունի և ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ ևս ակնկալվում է մասնակցության բարձր աստիճան:

Այնուհետև խորհրդարանի նախագահը ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների գործընթացը՝ նախաձեռնությունից մինչև հանրաքվե և մանրամասն անդրադարձել Սահմանադրության նախագծով առաջարկվող փոփոխություններին:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հեռանկարները և տարածաշրջանային ու միջազգային զարգացումների ազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]