Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Գերմանիան հայտարարել է փախստականների զանգվածային արտաքսում սկսելու մասին. Bild am Sonntag

Գերմանիան հայտարարել է փախստականների զանգվածային արտաքսում սկսելու մասին. Bild am Sonntag
ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի իշխանությունները մտադիր են արտաքսել հարյուր հազարավոր այն միգրանտներին, որոնք փախստականի կարգավիճակ չեն ստացել ԳՖՀ-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Bild am Sonntag-ին տված հարցազրույցում հայտարարել Է դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար եւ հատուկ հանձնարարությունների համերկրային նախարար Պետեր Ալտմայերը:  
Նրա խոսքով՝ 2015 թվականը դարձավ հումանիտար օգնության կարիքն ունեցող մարդկանց աջակցման տարի, 2016 թվականին միգրանտների հոսքն զգալիորեն նվազեց, իսկ այժմ եկել Է ժամանակը, որ Գերմանիայի տարածքը լքեն նրանք, ովքեր ապաստան ստանալու իրավունք չունեն: 
Ինչպես հայտնել Է Ալտմայերը, անցյալ տարի 80 հազար մարդ արդեն ուղարկվել են իրենց երկրներ: 
«2016 թվականին ընդունվել Է փախստականի կարգավիճակ ստանալու շուրջ 700 հազար դիմում: 300 հազար խնդրատուներ մերժվել են: Մենք ցանկանում ենք արագորեն վտարել նրանց երկրից, այլապես մենք խարխլում ենք վստահությունը իրավական պետության համակարգի նկատմամբ»,-հայտարարել Է պաշտոնյան:
Ինչպես պնդում Է Ալտմայերը, առաջին հերթին կարտաքսվեն այն անձինք, որոնք հանցագործություններ են կատարել, ինչպես նաեւ նրանք, ովքեր սպառնալիք են ներկայացնում գերմանական պետության անվտանգության համար:

Լուսանկարը` Reuters


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]