Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 տոկոսով

 Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 6.5 
տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի հունվարին 6,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Անկում է գրանցվել միայն շինարարության ոլորտում:

Շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,3 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում 2017 թվականի հունվարին ցուցանիշը 13,6 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2016 թ. հունվարի համեմատ ընթացիկ տարում ծառայությունների ծավալն (առանց առևտրի) աճել է 12,1 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 0,2 տոկոսով:

Առեւտրի շրջանառությունն ավելացել է 9,4 տոկոսով և կազմել 128 մլրդ 759,3 մլն դրամ: Արդյունաբերական արտադրանքի ծավալը`108 միլիարդ 122,5 միլիոն դրամ, 12,2 տոկոսով ավելացել է 2016 թ. հունվարի համեմատ: Միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6,2 տոկոսով (188 հազար 572 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2016 թ. հունվարի համեմատ աճել են 45,5 տոկոսով (358,7 մլն ԱՄՆ դոլար), ընդ որում` արտահանումն աճել է 35,4 տոկոսով (121,5 մլն դոլար), իսկ ներմուծումը` 51,4 տոկոսով (237,2 մլն դոլար): Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվարին եղել է 486,01:

Բոլոր բացարձակ ցուցանիշները ներկայացված են ընթացիկ գներով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]